Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12)

Դեղերի նույնականությունը

Դեղի` այլ ապրանքից տարբերակող առանձնահատկությունները պետություններին հարկադրել են ընդունել առանձին օրենք, սահմանել խիստ հսկողություն և ստեղծել դեղերի շրջանառության կարգավորման և դեղերի անվտանգության վերահսկման ազգային ծառայություններ, որոնց դերն ավելի է կարևորվում ժամանակակից գիտության զարգացման, դեղերի չարամիտ կիրառման հնարավորության և ահաբեկչության տարածման պայմաններում։

 

Ցանկացած երկրում շրջանառվող դեղերի որակի ապահովման համակարգի կարևորագույն բաղադրիչներն են.

 

  •  դեղերի փորձաքննությունը, արժևորումը և գրանցումը,

  •  դեղերի ներմուծման հսկողությունը` գրանցված դեղին համապատասխանության հավաստման ճանապարհով,

  •  տեղական արտադրության դեղերի որակի ապահովման պարբերական հսկողությունը,

  •  դեղերի շրջանառության տեսչական մասնագիտական հսկողությունը,

  •  գրանցված դեղերի կիրառման ընթացքում արդյունավետության և անվտանգության մշտական դիտարկումը։

 

Դեղերի գրանցումը անորակ, անարդյունավետ, վտանգավոր և կեղծ դեղերի շրջանառությունը կանխելուն ուղղված առաջին և հիմնավոր պատնեշն է, որակի ապահովման համակարգի հիմքը։


Համակարգի մնացած տարրերը սերտորեն կապված են դեղերի գրանցման հետ, քանի որ գրանցումով արտադրողի հետ մշտական կապի արդյունքում ստեղծվում է արժևորված տվյալների բանկ, որը օգտագործվում է ներմուծվող և շրջանառվող դեղերի հսկողության, փորձաքննության, մասնագետներին և սպառողներին դեղերի մասին օբյեկտիվ ու հավաստի տեղեկատվության ապահովման, դեղաբուժության արդյունավետության դիտարկման, գովազդի հսկողության համար։ Միջազգայնորեն ընդունված այս մոտեցումները Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՀՀ կառավարության միջև կնքված համաձայնագրի իրագործման շրջանակներում ներդրվել են նաև Հայաստանում և արտացոլված են ՀՀ դեղային օրենսդրության մեջ։

 

Դեղերի պետական գրանցման ժամանակ հաստատվում են այդ դեղերի գրանցանմուշները, որոնք հիմք են հանդիuանում Հայաuտանի Հանրապետությունում ներկրվող և շրջանառվող դեղերի նմուշների նույնականացման, որակի հuկողության համար։

 

Դեղի նմուշը ներառում է դեղաձևը, առաջնային և (կամ) արտաքին փաթեթը, պիտակավորումը, մակնշումը, դեղի oգտագործման հրահանգը, ինչպեu նաև դրանց գունավոր պատկերները (ՀՀ առողջապահության նախարարի 2006 թ. փետրվարի 7-ի թիվ 123-Ն հրաման)։

 

Հայաuտանի Հանրապետություն դեղերի և (կամ) դեղանյութերի ներմուծման հավաuտագիր տալու համար կատարվում է դեղերի նմուշների նույնականացում պետական գրանցում ունեցող դեղերի նմուշների հետ, uտուգվում են ապրանքաուղեկից փաuտաթղթերը, դրանց և նմուշների համապատաuխանությունը» և (ՀՀ կառավարության 2000 թ. սեպտեմբերի 20-ի թիվ 581 որոշում) ներմուծումը մերժվում է, եթե «դեղի նմուշը չի համապատաuխանում պետական գրանցման ժամանակ (ներառյալ հետագա փոփոխությունները) ներկայացված նմուշին` մինչև արտադրողի կողմից uահմանված կարգով դեղի փաթեթավորման փոփոխությունները դեղի գրանցման փաuտաթղթերի փաթեթում ներառելը (այս դրույթը ավելացվել է ՀՀ Կառավարության 10.01.08 թիվ 13-Ն որոշմամբ)։

 

Փաթեթների և պիտակների փորձաքննությունը դեղերի գրանցման նպատակով իրականացվող փորձաքննության կարևոր փուլերից մեկն է։ Տարբեր երկրներ մշակում են դեղերի փաթեթավորմանը, պիտակավորմանը և ուղեկցող տեղեկատվությանը ներկայացվող իրենց պահանջները, որոնք հաշվի առնելով արտադրողը տվյալ երկրում դեղի գրանցման հայտ ներկայացնելիս կազմում է համապատասխան փաստաթղթերը, ձևավորում նմուշների փաթեթները և պիտակները։ Հետևաբար, տարբեր երկրներում գրանցված դեղերի նմուշները հիմնականում չեն համընկնում։ Եթե ՀՀ-ում գրանցում ստացած դեղի նմուշը երբեմն համընկնում է, օրինակ, Ռուսաստանում գրանցված նմուշի հետ, պատճառն այն է, որ մեր երկրում ընդունվում են նաև ռուսերեն գրառումներով նմուշներ։

 

Սակայն լեզուն միայն մեկ ցուցանիշն է, բացի այդ կարող են տարբերվել.

 

  • դեղի առևտրային անունը,

  • օժանդակ նյութերը, պահպանման ջերմաստիճանը և պիտանիության ժամկետը` կախված կլիմայական գոտուց,

  • դեղի բաց թողման կարգավիճակի մասին գրառումները,

  • դեղի գրանցման հավաստագրի համարը,

  • խորհրդանշաններ, պատկերագրեր, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք համապատասխանում են դեղի համառոտ բնութագրին, կարևոր են բժշկական իրազեկության համար, չեն կրում գովազդի տարր և տեղադրվում են արտադրողի մարքետինգային հետազոտությունների հիման վրա` հաշվի առնելով տվյալ երկրի սպառողների առանձնահատկությունները (ազգային, մշակութային, տարիքային և այլն)։

 

Երբեմն, կախված տվյալ երկրի կարգավորող կազմակերպության կողմից իրականացվող փորձաքննության մակարդակից, տարբերվում են նաև դեղի կիրառման ցուցումները, ընդունման հաճախականությունը, դեղաչափավորումը, ինչպես նաև կողմնակի ազդեցության, փոխազդեցության և նախազգուշացումների վերաբերյալ տեղեկությունները։

 

Նույնականացումը պատշաճ չկատարելու հնարավոր հետևանքները։

 

- Շուկա են ներթափանացում տարբեր փաթեթավորումներով նույնանուն դեղեր, ստեղծված խառնաշփոթում բարդանում է կեղծ արտադրանքի հայտնաբերման հնարավորությունը, պարարտ հող է ստեղծվում դեղերի ստվերային շրջանառության համար։ 2001-2005 թ.թ. ընթացքում փորձագիտական կենտրոնում հայտնաբերված են 30 կեղծ դեղեր, որոնցից 13-ը գրանցված դեղերի նմուշների հետ նույնականացման արդյունքում` փաթեթի դիզայնի կամ մակնշման անկարևոր թվացող և աննկատ տարբերություններով` ֆիրմային նշանի բացակայություն, գունային անհամապատասխանություն, ձևավորման և գրառումների տարբերություն։

 

- Միաժամանակ ներմուծվում են տարբեր կիրառման հրահանգներ ունեցող դեղեր, որոնք փորձաքննությամբ երաշխավորված չեն և կարող են բացասաբար անդրադառնալ դեղի կիրառման անվտանգության վրա։ Միայն վերջին երկու տարիների ընթացքում գրանցված նմուշի կիրառման հրահանգի հետ ներմուծվող դեղի համեմատության արդյունքում արձանագրվել են 50-ից ավելի դեպքեր, երբ անհիմն ընդլայնված են ցուցումները, տարիքային սահմանափակումները, ամբողջական չէ կողմնակի ազդեցությունների ցանկը, մասնավորապես չի համընկնում լեզուն։

 

- Հնարավորություն է ստեղծվում ոչ արտադրող ֆիրմայից դեղերի ներկրումը, արդյունքում ապրանքի մատակարարման միջնորդները շատանում են, նվազում են դեղի անվտանգության և որակի ապահովման երաշխիքները, մեծանում է կեղծ դեղերի ներթափանցման հնարավորությունը։ Դիտարկումները ցույց են տալիս, որ նույնականացման արդյունքները հիմնականում բացասական են, երբ դեղերը ներկրվում են միջնորդներից։ Հայաստանի հիմնական դեղամատակարար երկրներ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցները բազմիցս ահազանգել են իրենց երկրներում կեղծ դեղերի տարածվածության և դեղաբազաներում դրանց հայտնաբերման մասին. թույլ հսկողության պայմաններում այդ դեղերը շատ արագ կհայտնվեն մեր երկրի շուկայում։

 

- Արտադրողը «ազատվում է» տվյալ երկրի շուկայում շրջանառվող դեղի որակի և անվտանգության համար օրենքով սահմանված պատասխանատվությունից, դրան հակառակ` ամբողջ ռիսկը փոխանցվում է ներկրման հավաստագիր տրամադրողին։ Փորձագիտական կենտրոնը մի շարք արտադրողներից ստացել է գրություններ, որոնցում նրանք տեղեկացնում են, որ չեն կարող պատասխանատվություն կրել այն դեղերի համար, որոնք չեն համապատասխանում ՀՀ-ում գրանցված նմուշներին։

 

- Անհրաժեշտություն է առաջանում ներմուծման ժամանակ դեղերը պարտադիր ենթարկել լաբորատոր հսկողության, որը երկարաձգում է ներմուծման թույլտվության գործընթացը, ավելացնում է ծախսերը։ Բացի այդ` դեղի որակի լաբորատոր փորձաքննության ցուցանիշները անհրաժեշտ, բայց բավարար չեն դեղի արդյունավետությունը պայմանավորող կենսահամարժեքությունը գնահատելու համար, որը կախված է նաև արտադրության տեխնոլոգիայից, օժանդակ նյութերի կազմից և այլ կենսադեղագործական գործոններից, որոնք որակի լաբորատոր փորձաքննության մեջ ընդգրկված չեն։ Վերջիններս հնարավոր է երաշխավորել միայն դեղերի գրանցման ժամանակ կենսահամարժեքության համեմատական ուսումնասիրությունների արդյունքների փորձաքննությամբ և գրանցված դեղի հետ շրջանառվող դեղի նույնականությունը մշտապես ապահովելու պայմաններում։

 

Իսկ նույնականացման միակ թվացյալ «թերությունն» այն է, որ դեղերը մեծամասամբ ներկրվում են ուղղակի արտադրողից, որը, ընդհակառակը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որակվում է որպես լուրջ առավելություն և հիմնարար երաշխիք դեղի որակի ապահովման համար։ Կեղծ դեղերի շրջանառության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում ԱՀԿ-ն կոչ է անում կանխել միջնորդ կազմակերպութուններից և բազմափուլ գործարքների միջոցով դեղերի իրացումը (WHO/DMP/CFD/92)։

 

Խնդիրն այն է, որ որոշ արտադրողներ ներկրողների հետ տարբեր պայմանագրային հարաբերությունների արդյունքում դեղը տրամադրում են միայն մեկ մատակարարի, որը արտադրողի իրավասությունն է և դժվար կանոնակարգելի։ Ուստի տարբեր երկրներում գործում են դեղերի տնտեսական մատչելիության ապահովման և դեղերի գների կարգավորման համակարգեր։

 

Միայն ազատ մրցակցության ապահովման ոչ հիմնավոր պատճառաբանությամբ անթույլատրելի է դեղերի անվտանգության, որակի և արդյունավետության տեսակետից վերոհիշյալ կարևոր փաստարկների անտեսումը, որը լուրջ սպառնալիքի տակ է դնում հանրապետության բնակչության առողջությունը։

Հեղինակ. Լիլիթ Ղազարյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 4-5-2008 (12)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

''Արմեդա'' մշակութային ակումբը
''Արմեդա'' մշակութային ակումբը

Շուրջ մեկ տարի է, որ Հայկական բժշկական ասոցիացիայի կազմում գործում է «Արմեդա» մշակութային ակումբը։ Այստեղ` Տերյան 72 հասցեում ազատ ժամանակ իրենց հանգիստն են անցկացնում ոչ միայն...

Ասոցիացիաներ
Հայ օգնության ֆոնդ
Հայ օգնության ֆոնդ

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) հիմնադրվել է 1988 թ. դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո ու վերջին 20 տարիներին ի թիվս այլ ծրագրերի իրականացրել է բժշկական ուղղվածության մի շարք ուշագըրավ...

Թվեր և փաստեր Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում Ասոցիացիաներ
«Բժիշկ Դավիթ Պետրոսյանի «Դեղատոմսը»» հաղորդումը. վարկանիշներ և ոչ միայն…
«Բժիշկ Դավիթ Պետրոսյանի «Դեղատոմսը»» հաղորդումը. վարկանիշներ և ոչ միայն…

Ինչպես ասում են` կա երկու նորություն` լավ և վատ։ Որի՞ց սկսեմ։ Սկսեմ լավից, որովհետև ավելի համառոտ է ու պարզ. «Բժիշկ Դավիթ Պետրոսյանի «Դեղատոմսը» հաղորդումը տեղափոխվել է նոր և ավելի ընդարձակ...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Հիմնական հուզական պահանջմունքները
Հիմնական հուզական պահանջմունքները

Որո՞նք են հիմնական հուզական պահանջմունքները; Յուրաքանչյուր մարդ ունի հիմնական ֆիզիկական պահանջմունքներ, որոնց թվին են պատկանում, օրինակ, սննդի, ջրի և քնելու պահանջը...

Հոգեկան առողջություն Ես
Հարցազրույց բժիշկ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանի հետ
Հարցազրույց բժիշկ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանի հետ

''...Ես իսկապես սիրում եմ իմ մասնագիտությունը և համոզված եմ, որ այլ ասպարեզում չէի կարողանա աշխատել...'' Հարցազրույց բժիշկ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանի հետ...

Բժշկի ընդունարանում
Մեկ դար... Մեկ կյանք...
Մեկ դար... Մեկ կյանք...

Օրեցօր վերափոխվում է Երևանը։ Նոր սերնդի համար այն վիթխարի, բարձրահարկ շինություններով, անթիվ-անհամար գովազդային վահանակներով ու գունավոր ցուցափեղկերով մի քաղաք է, որի հատուկենտ...

Բժիշկ-արվեստագետ
Պոռնոգրաֆիան այսօր
Պոռնոգրաֆիան այսօր

Պոռնոգրաֆիայի այսօր կարելի է հանդիպել ամենուր` ինտերնետում, հեռուստաեթերում, փոստում, բջջային հեռախոսներում, տեսաերիզներում։ Կարճ ասած` այն ցանկացած պահի կարող է հայտնվել Ձեր երեխայի ուշադրության կենտրոնում...

Հրատապ թեմա Հայաստանում
Վագինիտ` խնդիր, որը հուզում է շատերին
Վագինիտ` խնդիր, որը հուզում է շատերին

Վագինիտը (լատիներեն` vagina - հեշտոց բառից) հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումն է։ Տարբերակում են մի քանի տիպի վագինիտներ (կոլպիտ)` ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն, մեխանիկական և քիմիական...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Վիտամինները որպես գեղեցկության և էներգիայի աղբյուր
Վիտամինները որպես գեղեցկության և էներգիայի աղբյուր

Դեղագործի աշխատանքը մեծ տոկունություն է պահանջում։ Դեղատան աշխատակցին կարելի է համեմատել տարածամրցորդի (ստայերի) հետ, քանզի ցուցափեղկերից պահանջվող դեղամիջոցները տանել-բերելու համար...

Վիտամիններ և միներալներ Առողջ և գեղեցիկ
Ներքին ձայնը
Ներքին ձայնը

«INTUICIA» (լատիներենից intuitio-intueor, թարգմանաբար նշանակում է ուշադիր նայում եմ) բառը մեկնաբանվում է որպես բնական ճանապարհով որևէ բան ըմբռնելու կարողություն` առանց ապացույցների...

Հոգեկան առողջություն Ես
Որքանո՞վ է զարգացած Ձեր ինտուիցիան
Որքանո՞վ է զարգացած Ձեր ինտուիցիան

Անգլիացի հոգեբան Վ. Կոուլմանը բոլոր ցանկացողներին առաջարկում է գնահատել իրենց ինտուիտիվ կարողությունները:

Հարցերին պետք է պատասպանել ''Այո'' (1 միավոր) կամ ''Ոչ'' (0 միավոր)...

Թեստեր Ես
Երկար վարսերը որպես կանացի գեղեցկության գրավական
Երկար վարսերը որպես կանացի գեղեցկության գրավական

Գաղտնիք չէ, որ գեղեցիկ ու փարթամ մազերը թաքցնում են թերությունները։ Առողջ և փայլող մազեր ունենալու մասին երազում է ամեն կին։ Իսկ որպեսզի երազանքն իրականություն դառնա, հարկավոր է պատշաճ կերպով հոգ տանել մազերի մասին...

Մազերի խնամք
Երջանկություն է, երբ երեխան առողջ է
Երջանկություն է, երբ երեխան առողջ է

Երեխայի լույս աշխարհ գալուն պես ծնողների միակ մտահոգությունն իրենց փոքրիկի առողջ, գեղեցիկ և խելացի լինելու մասին հոգ տանելն է։ Այդ իսկ պատճառով թե՛ ծնողների և թե՛ մանկաբույժների ուշադրությունը...

Առողջ երեխա
Համակարգիչ առանց վնասակար հետևանքների
Համակարգիչ առանց վնասակար հետևանքների

Շատերը արդեն իսկ համոզվել են, որ համակարգչի առկայության դեպքում աշխատանքն է՛լ ավելի դյուրին է դառնում։ Սակայն համակարգչով աշխատելն ունի նաև իր բացասական կողմերը...

Աշխատավայրում Ես և աշխատանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ